Հարգելի քաղաքացի,
ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրախախտումների վերաբերյալ կարող եք դիմել հատուկ քննչական ծառայություն:
Կոնտակտային տեղեկություններ
Հասցե` ՀՀ, ք.Երեւան, Վազգեն Սարգսյան 5
ՀՀ հատուկ քննչական ծառայություն
Հեռ.` 511-601
Էլ. փոստ` press@investigatory.am
2013-05-17 | Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Վայոց ձորի նախկին մարզպետի և մի քանի համայնքների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ![]()
2013-05-16 | Լուրեր
Հարուցվել է քրեական գործ՝ ս/թ. մայիսի 1-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի տարածքային հարկային տեսչության ավագ հարկային տեսուչի և մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ: ![]()
2013-05-03 | Լուրեր
Վահրամ Շահինյանը նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. մայիսի 03-ի ՆՀ-90-Ա հրամանագրի համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանն ազատվել է աշխատանքից, իսկ 2013թ. մայիսի 03-ի ՆՀ-91-Ա հրամանագրի համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ է նշանակվել Վահրամ Շահինյանը: ![]()
2013-04-23 | Լուրեր
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Մ. Հունանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Վարդենիսի պահպանության բաժանմունքի դասակի ջոկի հրամանատարին սպայական կոչում հատկացնելու համար պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրվակով խաբեությամբ ջոկի հրամանատարից 8000 ԱՄՆ դոլար պահանջելու կասկածանքով: ![]()

Ողջունում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ինտերնետային էջում:
Մեր նպատակը Ծառայության գործունեության թափանցիկության ու մատչելիության ապահովումն է Հայաստանի Հանրապետության և միջազգային հանրության համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարևորում է քննվող քրեական գործերով հանրությանը օրենքով սահմանված կարգով տեղեկատվության տրամադրումը և համոզված է, որ հաղորդակցման այս միջոցը կնպաստի հանրության իրազեկմանը:
Շնորհակալ եմ կայքից օգտվելու համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք օգտակար տեղեկություններ Ձեզ հուզող հարցերի վերաբերյալ:
Ակնկալում ենք ստանալ ձեր մեկնաբանություններն ու առաջարկությունները, որոնք կարևոր նախապայման կլինեն ծառայության հնարավոր թափանցիկ աշխատանքի համար՝ նպաստելով հանրության հետ հետադարձ կապի հաստատմանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ` Վահրամ Շահինյան
